Բաքվում մզկիթ են քանդել

71

Իրանական Mehr լրատվական գործակալությունը տեսանյութ է տարածել՝ նշելով, որ Բաքվում քանդել են Սուրբ Զահրայի մզկիթը։

Լրատվամիջոցն ընդգծել է, որ 12 տարի առաջ Ադրբեջանի հավատացյալները իշխանություններին թույլ չեն տվել քանդել մզկիթը, և այդ կերպ մզկիթը դարձել է իշխանությունների իսլամատյաց քաղաքականության դեմ հաղթանակի օրինակ։

Լրատվամիջոցը նաև հավելել է, որ այն հավատացյալներից շատերը, որոնք թույլ չեն գտվել քանդել մզկիթը մինչև օրս բանտարկված են։