Աթաթյուրքի արձանը` ուշագրավ գրությամբ․ «Այո, ես մեղավոր եմ»

119

Հունիսի 25-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեպանատան առջև կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուտաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա անգլերեն գրություն է թողնվել։

Արձանի վրա գրված է եղել․ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար․ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք»։

Թեմային անդրադարձել է Հույների ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը, որի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աթաթյուրքի արձանի լուսանկարը։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան անվտանգության տեսախցիկները արձանագրել են այն պահը, թե ինչպես է մեկը այդ ցուցապաստառը կախում Աթաթյուրքի արձանից, այնուհետև լուսանկարում և ցուցապաստառը վերցնելուց հետո փախչում։

Նշվում է, որ դեսպանատան աշխատակիցները այդ անձի ինքնությունը պարզելու համար տեսաձայնագրությունները հանձնել են տեղի իրավապահ մարմիններին։