Իրանում ռազմական մեքենա է պայթեցվել

55

Հունիսի 29-ի գիշերը Իրանում ռազմական մեքենա է պայթեցվել։ Իրանի հանրային հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել են «Հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը և նրա վարորդը։

Դեպքը տեղի է ունեցել Զահեդան քաղաքի մերձակայքում։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ օլ-Ադլ» խմբավորումը։ Նշենք, որ Իրանի դեմ զինված պայքար իրականացնող այս խմբավորումը 2019թ․ ԱՄՆ-ի կողմից ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ավելի ուշ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Ահմեթ Մոհեբեթին հերքել է զոհերի մասին տեղեկատվությունը։ Նա նշել է, որ պայթյունի պատճառը ճանապարհի եզրին տեղադրված ռումբն է եղել, սակայն միջադեպի հետևանքով նյութական կամ մարդկային կորուստներ չկան։ Նահանգապետը հավելել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։