Իրաքում եզդիների եղբայրական գերեզման է հայտնաբերվել

100

Իրաքի հյուսիսային խոշորագույն քաղաքներից մեկը հանդիսացող Մոսուլի մերձակայքում եզդիների ևս մեկ եղբայրական գերեզման է հայտնաբերվել։ Այս մասին հունիսի 29-ին տեղեկացրել են իրաքյան լրատվամիջոցները։

Գերեզմանը գտնվում է Մոսուլ և Թել-Աֆար բնակավայրերի միջև ընկած տարածքում։ Դրանում հայտնաբերվել են շուրջ 600 եզդիների մարմիններ, որոնց 2014թ․ առևանգել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ Իրաքի հյուսիսային եզդիաբնակ Սինջար նահանգից։

Հիշեցնենք, որ 2014-2017թթ․ ԻՊ-ի զինյալները սպանել էին հարյուրավոր եզդի տղամարդկանց, շուրջ 6000 տղամարդկանց, կանանց ու երեխաների առևանգել էին։ Մինչև օրս առևանգվածներից գրեթե կեսի հետագա ճակատագրի մասին որևէ տեղեկություն չկա։