Հունիսի 30․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

145

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 30-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է  25․542-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 415-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան ևս 10 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 443-ի։ Վերջին մեկ օրում ապաքինվել է ևս 751 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 14․048-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10․904 մարդ։ Մինչ օրս Հայաստանում ընդհանուր առմամբ 111․844 թեստավորում է կատարվել։

Արցախում կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 118 է, առողջացել է 87 հիվանդ։ Այս պահին մեկուսացված է 51 քաղաքացի, ընդհանուր առմամբ կատարվել է 1․932 թեստավորում։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջաի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում այդ երկրում կատարվել է 51․014 թեստ, որոնցից 1․374-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, առողջացել է 1․214 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 198․613 դեպք և մահվան 5․115 դեպք, առողջացել է 171․809 հիվանդ:

Ադրբեջանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17․524-ի, որոնցից 556-ը արձանագրել է վերջին 24 ժամվա ընթացքում։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 213-ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 9․715 մարդ, վերջին մեկ օրում առողջացել է ևս 346 քաղաքացի։ Ներկա պահին բուժում է ստանում 7․596 հիվանդ, ավելի քան 1000 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում։

Վրաստանում, ըստ կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքի, վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի։ Նրանցից 119-ը այս պահին բուժում է ստանում 794-ը՝ արդեն բուժվել է։ Մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2.809, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 229։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում ավելացել է 2․457-ով՝ կազմելով 227․622: Մեկ օրում արձանագրվել է մահվան 147 նոր դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 10․817-ի: Մինչ օրս ընդհանուր առմամբ ապաքինվել է  188․758 մարդ: Ներկա պահին 3․049  հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 666․587 ախտորոշիչ թեստ։