Տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների առցանց գագաթնաժողովը

231

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Թայիփ Էրդողանն սկսել են Սիրիայի շուրջ գագաթնաժողովը, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցկացվում է տեսակապի միջոցով։

Գագաթնաժողովի հեռարձակումն իրականացնում Է Իրանի պետական հեռուստատեսությունը, քանի որ ընդունող կողմը Իրանն է։ (Նախատեսված էր, որ համաճարակային իրավիճակի բարելավման դեպքում հանդիպումը պետք է անցկացվեր Թեհրանում)։ 

Խորհրդաժողովը բացել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հայտնելով, որ կորոնավիրուսի պատճառով առերես գագաթնաժողովն ստիպված են եղել հետաձգել, սակայն համավարակի սկսվելուց ի վեր Սիրիայում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, և այդ պատճառով անցկացվում Է առցանց հանդիպում։

Իրանի նախագահը իր խոսքում մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի բնական պաշարները օգտագործելու մեջ՝ նշելով, որ դա հակասում է ահաբեկչության դեմ պայքարի էությանը։

ՌԴ նախագահըն էլ նշել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօրինական են, դրանք քայքայում են այդ երկրի տնտեսությունը և միայն ավելացնում են խնդիրները։