Ռոհանի․ «Իրանը չի հանդուրժի Միջուկային համաձայնագրին ուղղված քաղաքական հարվածը»

91

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 1-ին հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները քաղաքական վնաս հասցնեն Միջուկային համաձայնագրին, ապա Իրանի պատասխանը կտրուկ կլինի։

Ըստ Ռոհանիի՝ Վաշինգտոնը մինչ օրս համաձայնագրին հասցրել է տնտեսական վնասներ։  

Նշենք, որ նախօրեին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2231 բանաձևի իրագործման ընթացքի վերաբերյալ նիստ էր անցկացվել, որի ժամանակ  Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ կոչ էր արել երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, որի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին։