Իրանի մեջլիսի պատգամավոր․Էսփիրանի ավտոմայրուղին Իրանը Եվրասիային կապող միակ ճանապարհն է

107

Իրանի խորհրդարանում Թավրիզի, Ազարշահրի և Օսքուի ներկայացուցիչը անդրադառնալով Էսփիրանի ավտոմայրուղու կառուցման կարևորությանը, նշել է, որ այն դառնալու է Իրանը Եվրասիային կապող միակ ճանապարհը։

Նշենք, որ պատգամավորն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղին, որն անցնում է Էսփիրան շրջանով։

Իրանցի պատգամավորը նաև բարձրաձայնել է Թավրիզում հյուպատոսությունների բացման կարևորության մասին՝ նշելով, որ նախկինում քաղաքում եղել է 5 հյուպատոսարան, իսկ այժմ դրանք 2-ն են՝ Թուրքիայինը և Ադրբեջանինը։

Հավելենք, որ իրանցի պատգամավորները հաճախ են բարձրացնում Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցման հարցը։