Covid-19-ը տարածաշրջանում․ Հուլիսի 2

125

Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 2-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 593-ով՝ հասնելով 26 հազար 658-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 473-ով և հասել 15 հազար 36-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 100 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 115 հազար 765-ի: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 459-ի, կորոնավիրուսով վարակված ևս 153 մարդ մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 10 մարդ:

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 125 դեպք է գրանցվել, 101-ն արդեն ապաքինվել են։ Մեկուսացված է 70 անձ, փաստացի բուժվում է 24 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1․982 է: Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Թուրքիայում 24 ժամվա ընթացքում կատարվել է 52․313 թեստ, որոնցից 1․192-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, առողջացել է 2․311 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 201․098 հաստատված դեպք և մահվան 5․150 դեպք, առողջացել է 175․422 հիվանդ:

Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 588 դեպք: Այսպիսով երկրում վարակման դեպքերի թիվը հասել է 18․112-ի: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասնում է 220-ի: Վարակից ապաքինվել է ավելի քան 10 հազար անձ:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 939 դեպք: Ապաքինվել է ևս 23 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 817: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 3․080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2652-ով՝ կազմելով 232․863: Նախորդ օրվա ցուցանիշով վարակվածների թիվը 2․549 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 148 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 11․106: Նախորդ օրվա ցուցանիշով մահվան 141 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 194․098 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 191․487 էր: 3097 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 մլն 719․451 թեստ է անցկացվել։