Ադրբեջանի մի շարք բնակավայրերում խստացված կանատինը երկարաձգվել է

368

Ադրբեջանի իշխանությունները վճռել են ևս 20 օրով երկարաձգել խստացված կարանտինային ռեժիմը Բաքվում և մի շարք այլ քաղաքներում։

Որոշումը վերաբերում է մասնավորապես Բաքու, Գյանջա, Սումգայիթ, Լենքորան, Եվլախ, Մասալլը, Ջալիլաբադ քաղաքներին և Ապշերոնի շրջանին։ Բացի այդ՝ կարանտինային ռեժիմ է մտցվել ևս 3 քաղաքներում և 5 շրջաններում։

Նշված բնակավայրերում կդադարեցվի մետրոյի աշխատանքը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ հասարակական տրանսպորտը ընդհանրապես։ Բնակիչներին կարգելվի հավաքվել ավելի քան 5 հոգանոց խմբերով։

Այս որոշում պայմանավորված է երկրում համաճարակաբանական վիճակի վատթարացմամբ։ Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 572 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 18․684 է, մահացել է 228 հիվանդ։