Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

101

Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և Շահբայի շրջանների գյուղատնտեսական նշանակության տարածքներ են հրդեհել։  

Քրդական խմբավորման հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունները և Թուրքայի աջակցությունը վայելող խմբավորումները անդադար շարունակում են հարձակումները Աֆրինի և Շահբայի շրջանների վրա։ 

Հաղորդվում է, որ տվյալ շրջանների մոտ հունիսի ընթացքում հետախուզական ինքնաթիռներ են շրջել և ռմբակոծություններ իրականացրել։ Բռնկված հրդեհները նյութական մեծ վնաս են հասցրել տեղի փախստականներին։