Covid-19-ով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ հուլիսի 3

306

Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 3-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 27․320-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան ևս 10 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը հասել է 469-ի։ Վերջին 24 ժամում ապաքինվել է ևս 448 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 15․484 է։ Ներկա պահին փաստացի բուժում է ստանում 11․211 քաղաքացի։ Մինչ օրս ըդհանուր առմամբ կատարվել է 118․102 թեստավորում։

Արցախում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 129-ի։ Մեկուսացված է 85 անձ, հիվանդությունից փաստացի բուժվում է 28 քաղաքացի: Առողջացել են 101-ը։ Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2․014 է:

Թուրքիայում հուլիսի 2-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 49․714 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.186 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման՝ 1.543 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 176.965 մարդ, իսկ 1.067 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 202․284, իսկ մահվան 5․167 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 483.677-ի։

Ադրբեջանում վերջին մեկ օրում ևս 583 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 395 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել։ Հուլիսի 3-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19․267-ի, որից 10․820 մարդ ապաքինվել է, 235 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 8 ․212 մարդ։ Մինչ այժմ կատարվել է 502․965 թեստ։

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 943 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 821: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 3․080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․566-ով, որից հոսպիտալացվել է 1․483-ը։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 235․429: Վերջին 24 ժամվա  ընթացքում մահվան 154 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 11․260: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 196․446: Այս պահին 3․123  հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 մլն 744․958 թեստ է անցկացվել։