ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին Թուրքիայի միջամտության մասին

394

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցին։

Հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննիսյանը նշել է, որ բուն մարտական գործողությունների շրջանում թուրք զինվորական կամ թուրքական զինտեխնիկա չի նկատվել, սակայն դա չի նշանակում, թե Թուրքիան աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին:

Արծրուն Հովհաննիսյանը չի բացառել Թուրքիայի միջամտությունը․ «Թուրքիան կարող էր աջակցություն ցուցաբերել զինտեխնիկայով, որն ուղղակի մարտական գործողությունների շրջան չի հասել»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ հակամարտությանն ուղղակի միջամտություն որակելով Թուրքիայի ՊԲ նախարարի, ԱԳ նախարարի շուրթերով հնչած քաղաքական հայտարարությունները:  

Արծրուն Հովհաննիսյանը շատ ավելի ճիշտ է համարում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, երբ վերջինս կողմերին կոչ է անում վերադառնալ այսպես կոչված «մինչբախումային կյանքին»: