Վրաստանը հերքում է իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելու մասին լուրերը

89

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, ըստ որոնց, Ռուսաստանը Վրաստանի տարածքով 300 միավոր ռազմական մեքենա է տեղափոխելու Հայաստան։

Չիկովինն ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է, Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։

Վրացի պաշտոնյայի խորհրդականը նշել է, որ տարածվածը սուտ տեղեկությություն է, որոնք օգտագործում են կոնկրետ ԶԼՄ-ներ իրենց պրոպագանդայի համար։ Նա նշել է, որ պաշտոնական Թբլիլիսիի դիրքորոշումը հայտնի է բոոր գործընկերներին։

«Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ հստակ ԶԼՄ-ներ տեղեկատվությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց համար է»,- ասել է Չիկովանին։

Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն տարածել էր ադրբեջանական Haqqin.az լրատվականը։