Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն

1273

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։

Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։

Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։