ԱՄՆ-ում թրքախոս տղամարդիկ հարձակվել են հայուհու և նրա հնգամյա որդու վրա

100

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում երկու թուրքերեն խոսող տղամարդիկ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5-ամյա որդու վրա:

Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան և սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները։

Այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմի պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը և միաժամանակ մյուս տղամարդուն բղավելով, որ վերջինը «մտապահի այս մեքենան»:

Կինն ու երեխան, բարեբախտաբար, կարողացել են հեռանալ իրադարձության վայրից: