Լոնդոնում ադրբեջանցիները կրկին հարձակվել են հայ խաղաղ ցուցարարների վրա

308

Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ հավաք իրականացնող հայերի վրա, կռիվ հրահրել և շշեր նետել նրանց վրա։

Թվիթերի հայ օգտատերերից մեկը տեսնայութ է հրապարակել։ Տեսնյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում հանդարտեցնել հայերի ու ադրբեջանցիների միջև ծագած ծեծկռտուքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-16-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճից  հետո աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև ևս հարաբերությունները սրվել են։ Ավելի վաղ Լոնդոնում ևս մեկ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել, հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ եղել են նաև Վրաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում։