ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ կարող են հանդիպել աշնան սկզբին

278

Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ 3+2 ձևաչափով հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի աշնան սկզբին։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ներկայացնող համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը որոշակիորեն կախված է երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումներից ու կորոնավիրուսի համավարակի դինամիկայից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու համավարակի դինամիկան»,- ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

Հայտնի է դարձել նաև, որ հավանական հանդիպման վայրը դեռևս որոշված չէ։ ՌԴ-ում ներկա պահին կարևորում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված որոնումների ակտիցվացումը: