Իրանն առաջին անգամ զորավարժությունների ժամանակ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ կարձակի

168

Իրանը զորավարժությունների ժամանակ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ կարձակի։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Հուլիսի 28-ին Իրանում մեկնարկել է «ՄԵծ մարգարե-14» զորավարժության եզրափակիչ փուլը։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժություններն ընդգրկում են Հյումյուզգան նահանգը, ինչպես նաև՝ Հյուրմյուզ նեղուցից և Պարսից ծոցից դեպի երկրի խորքերը տանող բավական ընդարձակ մի տարածաշրջան։

«Կներգրավվեն զենքի եւ սարքավորումների զարմանալի տեսակներ, ինչպես օրինակ՝ մեծ հեռահարության հականավային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են մեծ հեռավորությունից նավեր խոցել», — ասել է բրիգադային գեներալ Աբաս Նիլֆորուշանը:  

Պայմանական թշնամու դեմ կկիրառվեն նաև ԱԹՍ-ներ, ռազմական ուղղաթիռներ և ռազմանավեր, պաշտպանության նպատակով կկատարվի տարածքի ականապատում, կխաղարկվեն ցամաքային և ծովային ուժերի միջև ռազմական գործողությունների սցենարներ։

Զորավարժության ընթացքում առաջին անգամ կօգտագործվեն նաև իրանական «Նուռ» արբանյակից ստացված տվյալները։ «Նուռ»-ը առաջին իրանական ռազմական արբանյակն է, այն արձակվել էր 2020թ․ ապրիլի 22-ին և տեղակայվել 425 կմ բարձրության վրա։