Վրաստանում վարարած Ռիոնի գետը մեծ վնասների պատճառ է դարձել

92

Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում հորդառատ անձրևների պատճառով վարարել է Ռիոնի գետը. վնասվել են մի շարք կամուրջներ, մայրուղին, և ջուրը քշել է էլեկտրահաղորդիչ սյուները: Ըստ «Aliq Media»-ի տեղեկատվության՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ աղետի գոտի են մեկնել վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ Իրակլի Կարսելաձեն և Իլյա Բեգիաշվիլին, ինչպես նաև Միավորված ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան:

Նշենք նաև, որ մի քանի վայրերում մնացած բնակչության տարհանելու համար կատարվում են համապատասխան աշխատանքներ: