Հորդանանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

78

Ամմանում Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռադաևը հուլիսի 28-ին հրավիրվել է Հորդանանի ԱԳՆ: Պատճառը օրեր առաջ թագավորության դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելն էր՝ կապված Հայաստանի զենք վաճառելու հետ:

Ադրբեջանի դեսպանի փոխանցմամբ, Հորդանանի ԱԳՆ Ասիայի հարցերով վարչության պետը, անդրադառնալով Հորդանանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին հրապարակումներին, նշել է, որ դրանք կարող է կապված լինել մասնավոր ընկերությունների կողմից վաճառքի հետ, որը գնել են Հորդանանի պաշտպանական արդյունաբերությունից, քանի որ կա բաց գլոբալ շուկա, որում գործում են մասնավոր ընկերությունները՝ վերահսկողության սահմաններում:

Հորդանանցի պաշտոնյան շեշտել է, որ Թագավորությունը հավատարիմ է միջազգային իրավունքին և պարտականություններին: