ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. Զայցև

214

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին: 

ՏԱՍՍ գործակալությունը Զայցևից հետաքրքրվել է, թե Ռուսաստանն ինչպես է գնահատում Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող զորավարժությունները:   

Ալեքսեյ Զայցևն ընդգծել է զորավարություններին մասնակցող 5000 զինծառայողների և հարձակողական, պաշտպանական և հակաօդային զինտեխնիկայի կիրառման փաստը:

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք հետևում տարածաշրջանում իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը: Հաստատակամորեն կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- նշել է Զայցևը: