Իրանը համաձայնվել է փոխհատուցում վճարել խոցված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների համար

223

Թեհրանը համաձայն է փոխհատուցում վճարել  2020 թվականի հունվարին ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիին։

Սակայն նա նախազգուշացրել է, որ այս հարցի իրագործումը «ժամանակ կպահանջի եւ տարբեր ասպեկտներ ունի՝ տեխնիկական և իրավական տեսանկյունից»: Մուսավին նաև հավելել է, որ զոհված ուկրաինացիների համար վճարների վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց հետո: Զոհվել էր 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ անձնակազմի ինը անդամ: Իրանը խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ինքնաթիռը: