Ե՞րբ է այդ ուշը. Տոնոյանի արձագանքն Ալիևի հայտարարությանը (տեսանյութ)

98

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Տոնոյանը հետաքրքրվում է, թե ե՞րբ է այդ ուշը:

«Նախ առաջինը, հաշվի առնելով այն, որ մեր հանրապետության վարչապետը, Արցախի Հանրապետության նախագահը միշտ հանդես են գալիս ոչ այդպիսի հայտարարություններով, հակառակը՝ խաղաղասիրական, կոչ անելով բանակցությունների շարունակականությանը, մեր համար անհասկանալի են այդպիսի արտահայտությունները: Ես, որպես Պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է»,- ասաց Տոնոյանը:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում: