Հունիսին Վրաստանի տնտեսությունը 7,7 տոկոսանոց անկում է գրանցել

114

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տնօրեն Ֆոգիտա Թոդրաձեի հայտարարությամբ՝ նախնական գնահատմամբ հունիս ամսին Վրաստանի տնտեսությունը 7,7 տոկոսանոց անկում է գրանցել: Նրա խոսքով հունվար-հունիս ամիսներին միջին իրական աճը բացասական է, կազմում է 5,8 տոկոս:

Թոդրաձեի խոսքով հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազող միտում նկատվում է տնտեսության գրեթե բոլոր հատվածներում, իսկ աճ նկատվել է հանքարդյունաբերության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ոլորտներում:

Ինչպես նշել է Թոդրաձեն, հունիս ամսին Վրաստանում գրանցվել է 4 309 նոր ձեռնարկություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 10,7 տոկոսով: