ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրը, թե թուրքական կործանիչները վտանգավորության աստիճան մոտեցել են Երևանին

1219

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է թուրքական զինված ուժերին պատկանող F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանըլրատվամիջոսցների հետ զրույցում հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ ավելի վաղ Avia.pro պորտալը հայտնել էր, թե առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են վերցրել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: Ըստ պորտալի՝ թուրքական կործանիչները թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում։