Լապշին․ Ադրբեջանցիները սադրիչ հանրահավաք են կազմակերպում Թել Ավիվի հայկական եկեղեցու մոտ

791

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվի Յաֆֆայի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։ 

«Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ Լապշինն Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով՝ կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից խուսափելու համար։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին։

«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ  կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։