Իրանի դեսպան․ «Հայաստանը ԵԱՏՄ-ին կապող կամուրջ է»

141

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին Iranpress-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանն Իրանը ԵԱՏՄ-ին կապող կամուրջ է, և այդ հնարավորությունը նպաստում է երկու երկրների բազմակողմ հարաբերությունների խորացմանը։

Զոհուրին նաև նշել է, որ մեկամսյա դադարից հետո երկու երկրների առևտրաշրջանառությունը վերադարձել է նախկին հունին։ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում դեսպանը նաև մատնանշել է Մեղրի ազատ առևտրի գոտու գործարկման կարևորությունը։

Հավելենք, որ իրանական IRNA լրատվական գործակալությունը անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցությանը, ընդգծել է, որ պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ շուկան Իրանի համար տարածաշրջանի երկրների հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու և ոչ նավթային արտադրանքը արտահանելու լայն հնարավորություններ է ստեղծում։