«Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի և Նինոծմինդայի թեկնածուն Արսեն Կարապետյանն է

123

Վրաստանի ընդդիմադիր  «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը:

Ախալքալաքի-Նինոծմինդա շրջանի թեկնածու է նշանակվել Արսեն Կարապետյանը: Նախորդ խորհրդարանական ընտրություններին Արսեն Կարապետյանը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր  կուսակցության   մեծամասնական թեկնածու էր։ 

Կարապետյանը Սաակաշվիլիի իշխանության տարիներին Նինոծմինդայի ոստիկանապետն է եղել, շուրջ 10 տարի աշխատել է Վրաստանի ներքին գործերի համակարգում, մասնագիտությամբ իրավաբան է: