Գերտերությունների սխալ հաշվարկները աղետալի հետևանքներ են ունեցել․Զարիֆ

116

Իրանի արտգործնախարարն ասել է. «Գերտերությունների կողմից նոր աշխարհակարգի հաստատումից հետո կատարված սխալ հաշվարկները աղետալի հետևանքներ են ունեցել»:

Oգոստոսի 3-ին Զարիֆը Թեհրանի համալսարանում «Անցումային աշխարհ» խորագրով իր դասախոսությունների շրջանակում անդրադառնալով ԱՄՆ-ի ներխուժումանն  Իրաք, նշել է. «Այս պատերազմը հանգեցրեց աշխարհում ծայրահեղականության աճին»:

«Մեկ հասարակության անվտանգությունը չի կարող ապահովվել  այլ հասարակությունների համար անապահովություն ստեղծելու գնով», — ասել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը հավելել է. «Որոշ դերասանկատարներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, անցումային ժամանակահատվածում փորձել են վերահսկել իրավիճակը՝ նախկին կանոններով և ռազմական գերակայությամբ, սակայն դա հանգեցրել է աղետի»:

Ընդգծելով, որ աշխարհը բախվում է այնպիսի մարտահրավերների, որոնք չեն կարող լուծել որևէ մեկ երկրի կամ կոալիցիայի կողմից, Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարն ասել է. «Այս խնդրին ուշադրություն չդարձնելը վերջին 30 տարիների ընթացքում հանգեցրել է մեծ սխալների»: