Թուրքիայում ծեծի են ենթարկել ուկրաինացի թոփ մոդելին

358

Թուրքիայում 24-ամյա ուկրաինացի հայտնի մոդել Դարիա Կիրիլյուկը ծեծի է ենթարկվել։ Ըստ Դարիայի, նրան և իր ընկերներին ծեծել են Իզմիրի «Մոմո» կոչվող լողափի անվտանգության աշխատակիցները։ Կիրիլյուկը դեպքի մասին պատմել է Instagram–ի իր էջում և լուսանկար հրապարակել, որում նրա դեմքը լրիվ արյունոտված է, շրթունքներն էլ՝ ուռած։

Մոդելը հայտնել է, որ նա ընկերների հետ հանգստանալիս է եղել Չեշմեի շրջանում, որտեղ բախում է տեղի ունեցել նշյալ լողափի անվտանգության աշխատակիցների հետ: Ծեծկռտուքի ժամանակ հարվածել են Դարիայի դեմքին:Տուժողը չի նշել դեպքի պատճառը, սակայն նա արդեն դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին։

Նշվում է, որ լողափի ղեկավարությունը կտրականապես հրաժարվել է տրամադրել տեսախցիկների տեսանյութերը, քանի որ «նրանք թաքցնելու բան ունեն»: