Հրթիռ է արձակվել Բաղդադի «կանաչ գոտու» ուղղությամբ

177

Հրթիռային հարձակման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտի» կոչվող թաղամասը, որտեղ տեղակայված են կառավարական շենքերն ու օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները։

Իրաքյան «Sumeriyye News»- ի հաղորդմամբ՝ «կանաչ գոտու» ուղղությամբ արձակված հրթիռը «կատյուշա» տեսակի է եղել։ 

Հաղորդվում է, որ գոտու հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է չեզոքացնել հարձակումը՝ օդում ոչնչացնելով հրթիռը։ 

Հայտնի է նաև, որ այդ պահին միացել է ԱՄՆ-ի դեսպանատան տագնապի ազդանշանը։