Բեյրութի պայթյունի հետևանքով զոհերի թիվը անցել է 100-ը

140

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել ավելի քան 100 մարդ: Օգոստոսի 5-ին այս տվյալները հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր Խաչի ընկերությունը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թիվը գերազանցել Է 4 հազարը։

Հավելենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինչպես ամբողջ Բեյրութում, այնպես էլ հայահոծ շրջաններում լայնածաված ավերածություններ են տեղի ունեցել։ 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է մի շարք հայկական շինությունների ավերմեն ու 3 հայ զոհի ու շուրջ 100 վիրավորի մասին։ ԱԳՆ- հայտարարության մեջ նշվում է նաև, որ այդ թվերը կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը։