Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի

127

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. տասից ավելի քաղաքացիներ մահացել են այսօր՝ օգոստոսի 7-ին: Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, ողբերգության հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:

Նշվում է, որ զոհերի հուղարկավորությունները արդեն սկսվել են երկրի մի շարք շրջաններում: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական ավանդույթների համաձայն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունի պատճառը 2,750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։  Մոտակայքում գտնվող շենքերը քանդվել են։