Անկարայի համար առոչինչ է Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագիրը․ Էրդողան

147

Միջերկրական ծովում Հունաստանի և Եգիպտոսի միջև ծովային իրավասության սահմանազատման մասին համաձայնագիրն «Անկարայի համար առ ոչինչ է»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա` Թուրքիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ և կշարունակի «հավատարիմ մնալ Լիբիայի հետ պայմանավորվածությունների դրույթներին»:

Նա նաև նշել է, որ Թուրքիան «անհրաժեշտ չի համարում բանակցություններ վարել Արևելյան Միջերկրական ծովում գոտիների սահմանազատման վերաբերյալ այն երկրների հետ, որոնք ոչ մի առնչություն չունեն այս խնդրի հետ»:

Էրդողանի խոսքով՝ «հորատման աշխատանքների շարունակումը Միջերկրական ծովում Անկարայի վճռականության ակնհայտ ապացույցն է իր իրավունքների պաշտպանության հարցում»: