Ադրբեջանի ԱԳ նախարարը 1-ին արտասահմանյան այցով կմեկնի Թուրքիա

104

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

«Սա ԱԳ նախարար նշանակվելուց հետո Ջեյհուն Բայրամովի 1-ին արտերկրյա պաշտոնական այցն է լինելու»,- նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային  հարաբերությունների, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող վերջին գործընթացների վերաբերյալ հարցեր։