Իրանցի ցուցարար կինը ցուցադրաբար հանել է գլխաշորը (տեսանյութ)

557

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Այսօր մայրաքաղաք Թեհրանում ցուցարար մի կին բարձրացել է վերգետնյա անցման վրա և սկսել է ելույթ ունենալ։ Ելույթի ընթացքում կինը ցուցադրաբար հանել է գլխաշորը։
Ցուցարարը քննադատություններ է հնչեցրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հասեցին՝ ասելով. «Խամենեի պատճառով մենք կորցրեցինք այն ինչ ունեինք։ Մեր զոհաբերություններին ռեժիմը այսպես է պատասխանում… մենք տառապել ենք 40 տարի…»։
Նշենք, որ Իրանում հանրային վայրում գլխաշոր հանելը քրեորեն պատժելի է։