Իրանում 2 անձ լրտեսության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

197

Իրանում լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդիկ դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լրտեսել են ընդդեմ Իրանի և ի օգուտ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի։

Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Հուսեին Իսմաիլին հայտնել է, որ դատապարտյալներից մեկը՝ Մասուդ Մոսահեբը, լրտեսել է ի օգուտ Գերմանիայում գործող իսրայելական լրտեսական գործակալության՝ «Մոսսադի»՝ հանդես գալով ավստրո-իրանական միության գլխավոր քարտուղարի դերում։

Մյուս դատապարտյալը՝ Շախրամ Շիրխանին, մեղադրվում  է Բրիտանիայի օգտին լրտեսելու մեջ։

Հայտնի է, որ այս երկու անձանցից բացի նույն մեղադրանքով կալանավորվել են նաև 3 այլ անձինք, ում ինքնության մասին մանրամասներ չեն հրապարակվել։