Ադրբեջանի ԳՇ պետը վիրավորել է թուրք զինվորականներին

208

Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել տեղական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը վիրավորել է թուրք զինվորականներին:

Իհարկե, գերատեսչությունը դրա համար մեղադրել է «արտերկրում տեղակայված և Ադրբեջանի հանդեպ թշնամաբար տրամադրված աղբյուրներին, ինչպես նաև որոշ չարամիտների, որոնք ֆինանսավորվում և հրահանգներ են ստանում Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից»:

Մասնավորապես, նշվում է, որ Սադիկովը վերջերս կայացած օպերատիվ նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել համատեղ վարժանքների ընթացքում Թուրքիայի վարքագծից և վիրավորանքներ է հնչեցրել թուրքական զինուժի հասցեին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ամենը «սուտ» է, որն ուղղված է «բանակի աճող իմիջը խաթարելուն»: