Թուրքիայից ընդայնված կազմով զինվորական պատվիրակություն է մեկնում Ադրբեջան

1121

Oգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, բանակի հրամանատարներ և այլ բարձրաստիճան սպաներ Ադրբեջան են մեկնում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլի վերջին հատվածին։