Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

153

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացման մտահղացմամբ մտահոգված չենք։ Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժության մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,–ասել է Ստեփանյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը տևող թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել են, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մարտական հրաձգության համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմական պատվիրակությունը ընդլայնված կազմով կհետևի զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին: