Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով

128

Լիբանանի դատախազությունը մտադիր Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից: Այդ մասին, օգոստոսի 12-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Վերջինիս տվյալներով՝ առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ Արիդին: Նաև պլանավորվում Է ցուցմունքներ տալու համար կանչել հանրային աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարների:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին վեց տարի առաջ: