Իսրայելը և ԱՄԷ-ն խաղաղության պատմական համաձայնության են հասել

263

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Սա պատմական քայլ է. 25 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղության պայմանագիր է կնքվում արաբական երկրի և Իսրայելի միջև:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Իսրայելը դադարեցնելու է Արևմտյան ափի որոշ տարածքների բռնակցման ծրագիրը: