Բաքվում ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

233

Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետանվտանգության տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ Սերբիայի, Բոսնիա և Հերցոգովինիայի և Մոնտենեգրոյի դեսպան Էլդար Հասանովը նախօրեին Բաքու էր ժամանալ Ադրբեջանի ու Սերբիայի անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին մասնակցելու նպատակով։

Ըստ հայտարարության՝ Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման մեջ։ Վերջինս անցնում է Թուրքիայի ԱԳՆ-ի հյուպատոսական ծառայությունում վերջերս բացահայտված գործով։ 

Ավելացնենք, որ Հասանովը նախկինում զբաղեցրել է նաև Ադրբեջանի գլխավոր դատախազի պաշտոնը։