Ադրբեջանում ընդդիմադիր բլոգերի են ձերբակալել

408

Ադրբեջանում ոստիկանության ծառայողները ձերբակալել են բլոգեր և ընդդիմադիր հրապարակախոս Քյարամեթ Բոյուքչյոլին։ Ձերբակալման պահը վերջինս կարողացել է ուղիղ հեռարձակել իր ֆեյսբուքյան էջով։ Տեսնյութում երևում է, որ բլոգերի բնակարան եկած ոստիկանները, առանց պատասխանելու վերջինի հարցերին, ձերբակալում են նրան։ 

Նշվում է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը չի մեկնաբանել բլոգերի ձերբակալությունը։ 

Բոյուքչյոլը հայտնի է իշխանությունների վերաբերյալ խիստ քննադատություններով, որոնք արտահայտում է սոցցանցերում և տարբեր հաղորդումներին հյուրընկալվելիս։