Իրանի էներգետիկայի նախարար. «Հայաստանի հետ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի տարեվերջին»

186

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը  «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ։

Պատասխանելով Իրանի և Ռուսաստանի էլցանցերը միացնելու գործընթացի վերաբերյալ հարցին՝ Արդաքանիանը նշել է, որ ՌԴ էլցանցին միանալու երկու ուղի կա՝ Ադրբեջանի և Հայաստանի ու Վրաստանի տարածքով․ «Եթե այդ ճանապարհներից որևէ մեկի անհրաժեշտ  ուսումնասիրություններն ավելի շուտ ավարտվեն, այդ գործը կիրականացվի»,-նշել է նախարարը։

Հավելենք, որ ավելի վաղ Իրանի արտահանման զարգացման բանկի միջազգային ներդրումների և ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագիծը կգործարկվի առաջիկա 6 ամսվա ընթացքում։