Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել.կա մեկ զոհ

168

Թբիլիսիի Մեծ համերգասրահի մոտ պայթյուն է որոտացել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել: Տեղում աշխատում են հրշեժները և ոստիկանությունը: Իրավապահները կատարվածը չեն մեկնաբանում: Հայտնի չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը:

Ականատեսները պատմել են, որ լսել են ուժեղ պայթյունի ձայն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, տեղյակ չեն: