Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանի ընդդիմության վարչապետի թեկնածու

277

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտնել է, որ իրենց կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուն լինելու է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Միխեիլ Սաակաշվիլին աքսորված է: Պետք է ավարտվի ոչ միայն Վրաստանի երրորդ նախագահի աքսորը: Քաղաքական աքսորի քաղաքականությունը մեկընդմիշտ պետք է արմատախիլ արվի: Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա հայրենիք»,-հայտարարել է Վաշաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին օգոստոսի 27-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Վրաստան վերադառնալու մասին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 40,54%-ից ոչ պակաս ձայն: