Թրամփը դուրս կբերի ամերիկյան զորքերի մի մասը Իրաքից և Աֆղանստանից

81

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հայտարարություն անել Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման կապակցությամբ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Վաղը սպասվում է Իրաքից զորքերի հետագա դուրսբերման մասին հայտարարությունը, իսկ մոտակա օրերս կհաջորդի Աֆղանստանին վերաբերող նմանատիպ հայտարարություն»,- ասված է Թրամփի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Նշենք, որ Իրաքում և Աֆղանստանում պատերազմին վերջ դնելը Թրամփի նախընտրական ծրագրի առանցքային մասն էր։

Օգոստոսի վերջին «The Wall Street Journal»-ը, վկայակոչելով կառավարության աղբյուրները, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա ամիսներին Իրաքում զորքերի քանակը հասցնել 3.500-ի, ներկայումս Իրաքում կա մոտ 5.200 ամերիկացի զինվոր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զորքերը Իրաքում տարբեր առաքելություններ են կատարում 2003 թվականից սկսած: