ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը

107

Սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի Արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, միջազգային հարթակներում համագործակցության, տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: